Հասարակություն 13:55 17/06/2023 Հայաստան

Ամերիկահայերը կվերադառնա՞ն Հայաստան ու ի՞նչ պայմաններով. հարցերի պատասխանը՝ Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գրքում

«Երազ» այգում ժամը 12։00-ից մեկնարկել է  «Newmag Summer FEST» ամառային գրքի փառատոնը, որը կշարունակվի 10 ժամ։  Newmag հրատարակչությունը ներկայացնում է 5 գիրք, որից 4-ը գիտահանրամատչելի ոճի և 1-ը՝ գեղարվեստական ոճի. Միհրան Գալստյանի և Նարե Գալստյանի «Լոսից եկող կա՞», Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը», Լարի Սենի «Տրամադրության վերելակը», Քլայվ Սթեյփլ Լուիսի «Զուտ քրիստոնեություն», Թիմոթի Սնայդերի «Բռնապետության մասին. 20 դաս XX դարից» գրքերը։

«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով լույս է տեսել սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գիրքը։ Գիտնականները գուժում են՝ Հայաստանը դեմոգրաֆիական աղետի մեջ է. մեր երկրի բնակչությունը վերջին 30 տարում միայն պակասում է։ Դրա պատճառները տարբեր են՝ պատերազմ ու համավարակ, բնակչության ծերացում, ծնելիության անկում և արտագաղթ։ Աշխատությունը պատասխանում է ընդամենը մեկ հարցի՝ հնարավո՞ր է ներգաղթ Լոս Անջելեսից։ Նրանք, ովքեր գնացին ամերիկյան երազանքից հետևից, պատրա՞ստ են իրենց երազանքը շարունակել հայրենիքում։

Լրագրողների հետ զրույցում Միհրան Գալստյանն ասաց, որ գիրքը հայրենադարձության մասին է, փորձել են Լոս Անջելեսում և Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հետազոտության, այնուհետև այդ հիմնախնդիրներով զբաղվող  փորձագետների հետ հարցազույցների միջոցով վեր հանել, թե արդյոք այսօր հնարավոր է հայրենադարձություն, որը մի քանի անգամ կրկնվեց 20-րդ դարում։

«Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, փորձել ենք հասկանալ՝ ինչ  ձգող, ինչ վանող պայմաններ կան, որոնք  հնարավորություն են տալիս այսօր խոսել հայրենադարձության մասին»,- նշեց նա։

Մ.Գալստյանի խոսքով, ընդհանրապես, հայկական իրականության մեջ մեծ  սպասումներ կան հայրենադարձությունից։

«Մենք փորձում ենք հայրենադարձության միջոցով լուծել Հայաստանի առջև ծառացած տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական և անվտանգային խնդիրներ։ Բայց մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այսօր սփյուռքը բավականին հետերոգեն է, այնտեղ ապրում են տարբեր սերունդների սոցիալ-ժողովրդագրական խմբեր, որոնք տարբեր տարիներ են տեղափոխվել բնակության, և խոսել հայրենադարձության մասին ու մտածել, որ նրանց ինքնությունը չի փոխվել 100 տարվա ըթնացքում, այդպես չէ։ Փոխվել է նրանց ինքնությունը։ Այն հայրենադարձությունը, որը տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, մեր հետազոտության արդյունքները ցույց է տալիս, որ,  իհարկե, շատ դժվար է, որ այսօր դա կրկնվի»,- ասաց Մ. Գալստյանը։

Նա նշեց, որ իրենք խնդիրը քննարկել են մի տեսության շրջանակներում, որը կոչվում է  ձգող ու վանող։

«Վանող  տեսությունները դրանք տվյալ երկրում գոյություն ունեցող  սոցիալ-տնտեսական, քաղաքական, էկոլոգիական  իրավիճակն է, անվտանգային խնդիրները և այլն։ Սփյուռքն այսօր բազմաշերտ է, սփյուռքում ապրում է  հայ էթնոսի տարբեր ենթամշակութային խմբեր, որոնք  տարբեր ժամանակաշրջաններում են ներգաղթել Լոս Անջելես, և նրանց համար Հայաստանը վիճարկվում է որպես հայրենիք լինելու գաղափար, որովհետև նրանք չենք ծնվել Հայաստանում, հայաստանյան փորձառություն չունեն։ Երբ որ հարցեր էինք տալիս, նրանք ասում էին, որ առաջին անգամ սկսում են մտածել այդ հարցի շուրջ՝  արդյոք կարող են փոխել կենսակերպն ու գնալ Հայաստան։ Մեր հարցազրույցների մասնակիցներից  1/3-րդից ավելին այդ հարցի մասին սկսում էր խորհել, երբ մենք այդ հարցը տալիս էինք։

Ընդհանուր ասեմ, որ Հայաստանում այսօր գոյություն ունեցող տնտեսական իրավիճակն է շատ վանող  ֆոն ստեղծում Հայաստանի համար, նաև՝ սփյուռքահայերի ու  տեղի հայերի միջև մշակութային տարբերությունները, անվտանգային  խնդիրները, որոնք այսօր կան Հայաստանում, ինչպես նաև էկոլոգիական խնդիրները։

Այսինքն այդ խնդիրները բազմազան են,  և այդ բազմազանության ֆոնի վրա մարդիկ շատ դժվարությամբ են որոշում կայացնելու, որպեսզի կտրուկ փոխեն իրենց կենսակերպն ու տեղափոխվեն Հայաստան ապրելու»,- ասաց «Լոսից եկող կա՞» գրքի հեղինակը։

Մ. Գաստյանը նշեց, որ ժամանակակից՝ 90-ականներից հետո գնացած սփյուռքի մի մասն է պատրաստ վերադառնալ։

«Մեր հարցազրույցների ժամանակ մենք հարց ունեինք՝ ովքե՞ր պետք է տեղափոխվեն ու բնակություն հաստատեն Հայաստանում։ Անկախ նրանց ծննդյան երկրից, մեծ մասը մատնացույց էին անում Հայաստանից տեղափոխված հայերին։ Նրանց որոշ մասը ցանկություն է հայտնել, որ կարող են տեղափոխել Հայաստան, եթե այստեղ իրավիճակը բարելավի»,- ասաց նա։

Հարցին՝ եթե պետական քաղաքականություն մշակվի, հնարավո՞ր կլինի որոշակի  ներգաղթ ապահովել, Մ. Գալստայանն ասաց. «Կարծում եմ՝ ոչ, քանի որ այսօր սփյուռք ունեցող  երկրները շարժվում են լրիվ ուրիշ  փիլիսոփայությամբ և տրամաբանությամբ. իրենք ավելի շատ փորձում են սփյուռքում ապրող իրենց հայրենակիցների ներուժն օգտագործել իրենց երկրի համար, բայց սփյուռքում ապրողները  չվերադառնան իրենց ծագման երկիր։ Այսինքն, ավելի շատ մոբիլության, շարժունության ծրագրեր են ուզում իրականացնել, և այս ֆոնին շատ դժվար է ասել, որ ներգաղթ կարող է լինել»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}