Ուգանդայում դպրոցում ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 մարդ
«Իսլամական պետության» հետ կապ ունեցող զինյալներն ահաբեկչություն են իրականացրել Ուգանդայում, որի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելոց երկրի ոստիկանությանը։
«25 դիակ դուրս է բերվել դպրոցից և տեղափոխվել հիվանդանոց։ Ութ տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- հայտնել են ոստիկանությունից՝ չհստակեցնելով, թե զոհվածների թվում քանի դպրոցական կա։
Իրավապահները հետապնդել են հարձակվողներին, որոնք փախել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Վիրունգայի ազգային պարկի ուղղությամբ: