Պուտինը Տերեշկովային Գագարինի շքանշան է հանձնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գագարինի անվան շքանշան է հանձնել առաջին կին տիեզերագնաց, Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովային։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ինքը՝ Տերեշկովան, ասել է, որ կյանքում երբեք այսքան հուզված չի եղել։
Տերեշկովան ընդգծել է, որ առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անունը «իրենց հիշողության մեջ է»։
Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Ելենա Կրիլովան ասել է, որ Գագարինի անվան շքանշանը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհել է աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային, պատրաստված է ամբողջական արծաթից և շրջանակված ֆիանիտով։
Տերեշկովան դարձել է Գագարինի շքանշանի առաջին կրողը՝ ստանալով այն տիեզերական հետազոտության մեջ ակնառու ծառայությունների համար։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան մինչ օրս երազում տեսնում է տիեզերքը
- Կթռչեի դեպի Մարս. Վալենտինա Տերեշկովան 80 տարեկան է