«Փաստ». Հենց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի որևէ բնակավայր է գնում, այդտեղ կյանքը պարզապես կաթվածահար է լինում
«Փաստ» թերթը գրում է.
«Հենց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի որևէ բնակավայր է գնում, այդտեղ կյանքը պարզապես կաթվածահար է լինում, քանի որ աննախադեպ կերպով ուժեղացվում է անվտանգությունը: Օրեր առաջ այդ վիճակում էր Գյումրին, երեկվանից տեղեկություններ էինք ստանում, որ խայտառակ վիճակ է Դիլիջանում, մասամբ՝ նաև Իջևանում:
Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկօրյա քաղաքական ժողով էր պլանավորել Դիլիջանում, որին նախատեսվում էր նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Եվ ահա, մեր տեղեկություններով, երեկ առավոտից, չնայած Փաշինյանը դեռ կառավարության նիստ էր վարում, մարզում արդեն պատրաստվում էին:
Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Դիլիջանում և Հաղարծինում պարզապես «արտակարգ վիճակ» էր. ի մի էին բերվել ոչ միայն Տավուշի մարզի իրավապահները, այլև մեծաքանակ «օժանդակ ուժեր» Երևանից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Իշխանության կազմում մեծ թիվ կազմող բնապահպան ակտիվիստների համար 60 ընդերքաօգտագործման իրավունք տալն արդեն ձեռքբերում է
- «Հրապարակ». Սամվել Բաբայանը որոշել է նոր շարժում սկսել
- «Փաստ». Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հստակ քաղաքական պատվեր են իշխանության կողմից
- «Ժողովուրդ». Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով
- «Հրապարակ». ՔՊ քաղաքական ժողովի գլխավոր հարցը լինելու է Երեւանը «չհանձնելը»
- «Փաստ». Հայկուհի Հարությունյանը և նրա գործընկերները որոշեցին իրենց անդարդ գլուխը չդնել ցավի տակ
- «Ժողովուրդ». ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել
- «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել
- «Փաստ». Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները երեկ տեղավորվել են «Դիլիջան» հյուրանոցում, լիարժեք հանգստի են նվիրել իրենց
- «Հրապարակ». ԱԱԾ հատուկ ջոկատայինների ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները