Ինչպիսի՞ն կլինի հեռահար աշխատողը 80 տարի հետո
Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, թե ինչպիսին է լինելու ապագայում հեռավար աշխատողը։
MIR 24-ի հաղորդմամբ, մասնագետները կարծում են, որ տնից աշխատող մարդիկ մինչև 2100 թվականը կունենան ճանկերի նմանվող մատներ և մուգ ու թուխ աչքեր:
Փորձագետները ձեռնամուխ են եղել ստեղծել ապագայում «հեռավար» աշխատողի նախատիպը՝ ծանոթանալով Լիդսի համալսարանի կողմից իրականացված նմանատիպ հետազոտությանը: Այնտեղ ասվում է, որ բրիտանացիների մեկ երրորդը, ովքեր աշխատում են տնից, հատուկ աշխատատեղ չունեն բնակարանում։
«Մենք աշխատել ենք առողջապահության ոլորտի փորձագետների հետ՝ ցույց տալու, թե ինչպիսին կարող է լինել ապագայում հեռավար աշխատողները», - ասվում է հոդվածում:
Ստացված նախատիպին նրանք անվանել են Աննա, ով կռացած մեջքով է և բարձրացրած ուսերով: Այսպիսով, անկողնուց աշխատանքը ազդել է նրա արտաքինի վրա: Մոնիտորի հետ մշտական աչքի շփման պատճառով նախատիպն ունի կարմիր, այտուցված աչքեր: Միևնույն ժամանակ, գիտնականները վստահ են, որ հեռավար աշխատողի ձեռքի մատները ապագայում ամբողջությամբ չեն բացվի և կնմանվեն ճանկերի։ Դա կապված է համակարգչային մկնիկի ձևի հետ։ Բացի այդ, Աննան ավելորդ քաշ է հավաքել և թույլ իմունային համակարգ ունի դեպրեսիայի և մաքուր օդի բացակայության պատճառով։
The Daily Mail-ի հաղորդմամբ, առողջապահության ոլորտի մասնագետները հեռավար աշխատող մարդկանց կոչ են արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրենց առողջությունը չվտանգելու համար։ Մասնավորապես, շատ կարևոր է կանոնավոր ընդմիջումներ անել՝ շարժվելու և հենաշարժական համակարգի համար հատուկ վարժություններ անելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա