Հայկական ֆիլմերը՝ Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում
Հունիսի 12-18-ն անցկացվում է Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը: Փառատոնը ֆրանսախոս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որն ամեն տարվա հունիսին, մեկ շաբաթվա ընթացքում, ներկայացնում է Մարոկկոյից մինչև Հնդկաստան և Կենտրոնական Ասիա ընկած տասնյակ երկրների կինեմատոգրաֆիայի նորագույն և լավագույն գործերը:
Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ 2023 թ․-ին լրանում է հայկական կինեմատոգրաֆի 100-ամյակը, որը փառատոնի շրջանակներում մեծ շուքով կնշվի այսօր հայտարարված «Հայկական օրվա» միջոցով: Այսօր կներկայացվեն միջազգային բազմաթիվ փառատոների մասնակցած ու մրցանակներ շահած հայկական արտադրության երկու ֆիլմեր` «Ամերիկացին» և «Դրախտի դարպասը»:
Փառատոնի խորհրդի անդամ և Շվեյցարիայում Հայաստանի նախկին առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և ՀՀ ԿԳՄՍՆ համագործակցությամբ՝ Հայաստանն այս տարվա փառատոնին ներկայացված կլինի հատուկ կարգավիճակով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան