Միլիարդատերը․ Խաչատուր Սուքիասյանը միայն կանխիկ 6 մլրդ 6 մլն դրամ և մոտ 2 մլն դոլար ունի
Նախկինում գործարար ներկայացած, այժմ Փաշինյանի խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը։
Hayastan.news-ն այդ փասթաթղթից տեղեկանում է 1995-ից սկսած Խաչատուր Սուքիասյանի հայտարարագրած ունեցվածքի մասին, համաձայն որի՝ միայն Երևանի Կենտրոն համայնքում Խաչատուր Սուքիասյանը 30 անշարժ գույք ունի, որից տասը հասարակական նշանակության շինություն են, մեկն՝ արտադրական նշանակության, մյուս անշարժ գույքերը բազմաբնակարան շենքեր են, հողատարածքներ։ Որպես ձեռք բերման եղանակ նշված է ժառանգությունը, գնումը։ Երկու անշարժ գույք էլ Բյուրեղավանում ունի։
Նշվում է, որ 2022-ին Սուքիասյանն ութ անշարժ գույք վաճառել է, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 793 մլն 900 հզր դրամ։
Ըստ հայտարարագրի՝ Խաչատուր Սուքիասյանը մեքենա չունի։
12 ընկերության բաժնետեր է, այդ թվում՝ «Երևանի ալրաղացի», «Սիլ կոնցեռնի», «Սիլ ինշուրանսի», «Հայէկոնոմբանկի», «Երևանի Պոլիպլաստ» գործարանի, «Զովք» գործարանի, «Գլոբալ մայնինգի», « Բջնի գրուպի» և այլն։
Բաժնեթղթերի ընդհանուր արժեքը կազմում է 5 մլրդ 521 մլն 900 հզր դրամ։
550 մլն դրամ փոխառություն ունի եղբորից, մոտ 30 մլն Երևանի «Պոլիպլաստ Գործարան» ՀՁԲԲԸ-ից, որի բաժնետեր է ինքը։
23 մլն դրամանոց ձեռքի ժամացույց ունի, որը գնել է 2021-ին, երբ արդեն պատգամավոր էր, 4 գորգ ունի՝ յուրաքաչյուրի արժեքը 5 մլն դրամ, որը ժառանգություն է ստացել։
6 մլն, 7 մլն, 8 մլն, 8,5 մլն, 15 մլն, 5 մլն, 9 մլն, 11 մլն, 30 մլն, 5 մլն, 5,5 մլն արժողությամբ արվեստի գործեր ունի, 7 մլն դրամանոց կահույք ունի։ Հայտարարագրված թանկարժեք իրերի ընդհանուր արժեքը կազմում է 176 մլն 500 հզր դրամ։
Բանկային հաշվին 270 մլն ռուբլի ունի և 16 մլն դրամ, կանխիկ 6 մլրդ 6 մլն 812 հզր դրամ ունի, 1 մլն 950 հզր դոլար, 185 հզր եվրո։
Տարեկան եկամուտը 2022-ին կազմել է 2 մլրդ 116 մլն 990 հզր դրամ։ Հանգստի կամ խնամքի տակ գտնող անձի մեկ տարվա ծախսը կազմել է 77 մլն 650 հզր դրամ։ Անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է մոտ 46 մլն դրամ։
Խաչատուր Սուքիասյանի կինը՝ Ռուզաննա Ասատրյանը «Գռզո պլազայում» և «Հայէկոնոմբանկում» 26 մլն և 3,3 մլն դրամի բաժնետոմս ունի, առանձնատուն ունի Արաբկիրում, որը նվեր է ստացել 2006-ին, կանխիկ 1 մլն դրամ ունի, վարկ ունի, որի մարման համար ծախսել է 10 հզր դոլար, մեքենա չունի։
Հարակից հրապարակումներ`
- Սա շատ անընդունելի զրույց է մեզ համար՝ ԱԺ ամբիոնում էս կարգի քննարկումը. Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին
- Թուրքիան Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությանը թույլ չի տալիս թռչել իր օդային տարածքով
- «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ, ավելին՝ սեփական թեկնածուն է ունենալո՞ւ
- Մեր բանակը հայկական չի եղել. Խաչատուր Սուքիասյան
- Վերլուծական մասով ես պետք է իմ դժգոհությունն հայտնեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան