Հավայան կղզիներում շնաձկները հարձակվել են Netflix-ի անձնակազմի վրա
Վավերագրական ֆիլմի վրա աշխատող Netflix-ի նկարահանող թիմը վագրային շնաձկների կողմից հարձակման է ենթարկվել Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիներից հյուսիսում։ Այս մասին գրում է riafan.ru կայքը՝ հղում անելով The New York Post-ին։
Խումբը հավաքում էր ալբատրոսի առաջին թռիչքի կադրերը «Մեր մոլորակը II» վավերագրական ֆիլմի համար, երբ հսկայական վագրային շնաձկները դուրս են թռել ջրից և անցքեր են արել փչովի նավակների վրա։
Ֆիլմի ռեժիսորը հայտարարել է, որ դա նույն օրվա ընթացքում երկրորդ գիշատիչն էր։ Նա նաև տարօրինակ է համարել ծովային կենդանիների պահվածքը, իբր նրանք բնական սննդի պակաս ունեն, ինչը ստիպում է մարդկանց որսալ։
Նավակները գտնվել են ցամաքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Նկարահանող խմբին հաջողվել է բարեհաջող հասնել ափ։
Հարակից հրապարակումներ`
- Telegram-ի օգտատերերը Եգիպտոսի իշխանություններին մեղադրում են սխալ շնաձկան բռնելու համար
- Հավայան կղզիներում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա
- Եգիպտոսում շնաձուկը սպանել է զբոսաշրջիկին