Շարմազանով. Հանրապետականի համար նստելը նորություն չէ, նստել ու վերադարձել են՝ կերտելով Անկախ Հայաստան
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Ոչ ձեր սև լենտերը, ոչ դագաղները, ոչ դիշովի -շինծու գործերը ու ոչ էլ կալանավորումը չեն կարող հետ պահել Արմենին հանուն Ազատ Արցախի ու Անկախ Հայաստանի պայքարից։
Արմենը կալանավայրում ավելի է ամրանալու։
Ամրանալու է նախ հոգեպես։
Եվ ամրանալով հոգեպես մեզ ցույց է տալու խավարից ազատվելու ու դեպի լույս գնացող ճանապարհը։
Երկրիս վրա ոչինչ պատահական չի լինում։
Դրախտ գնացող ճանապարհը փորձություններով է անցնում։
Հանրապետականի համար նստելը նորություն չէ։
Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանն արժանապատիվ կալանք են կրել նույնիսկ սովետական գուլագներում։
Նստել ու վերադարձել են՝ կերտելով Անկախ Հայաստան։
Շնորհքով ու տղավարի նստելն էլ ամեն մեկի բան չէ, Արմենը շնորհքով ու տղավարի կնստի էլ, դուրս էլ կգա։
Թող ուրիշները մտածեն,որ ապրում են որպես դավաճան ,իսկ նստել են որպես …..»։
Հարակից հրապարակումներ`
- Այսքանից հետո ի՞նչ եք կապիկություն անում. Շարմազանով
- Արմեն Աշոտյանի տրամադրությունը մարտական է. Պաշտպան
- Դա կանեմ Ա.Աշոտյանի հետ հարցը քննարկելուց հետո․ Փաստաբան
- Աթանեսյան. Դատարանն Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել
- Վերածնվող Հայաստան. Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում
- Մելոյան. Այո՛, Արմեն Աշոտյանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
- Թաթոյան. Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության
- Երևի սրանց երազանքն է եղել մեր գերբի վրա լինի կիսալուսին ու Քեմալ Աթաթուրքի նկարը. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան