Լուկաս Սելարայանը ճանաչվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի և ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը WhoScored-ի վարկածով ճանաչվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
30-ամյա ֆուտբոլիստը ստացել է առավելագույն միավորը՝ 9.9: Խորհրդանշական հավաքականում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը (9 միավոր):
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 4-2 հաշվով հաղթել էր Ուելսին, իսկ Լուկաս Սելարայանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը դարձել էին դուբլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին