Իմ թիմին տրամադրել եմ, որ վաղվա հանդիպումը բարդ է լինելու. Պետրակով
«Լատվիայի հավաքականի դեմ խաղը նույնպես բարդ կլինի, ինչպես Ուելսի դեմ, բավականին ամուր, ուժեղ թիմ է»,- հունիսի 19-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024-ին թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումից առաջ կայացած ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ Լեոն-Ռանոսը։
Ինչ վերաբերում է հավաքականում հարմարվելուն, ֆուտբոլիստն ասաց, որ խաղացողները, մարզիչն իրեն շատ լավ օգնել են՝ հաշվի առնելով, որ հայերեն չի խոսում։ Հրանտ Լեոն-Ռանոսը նշեց, որ հավաքականում բոլոր խաղացողի հետ լավ համագործակցություն ունի․ «Գուցե Էդուարդ Սպերցյանի և որոշ խաղացողների հետ ավելի լավ է ստացվում համագործակցությունը։ Բայց, վստահ եմ, հաջորդ խաղերում, մարզումների շնորհիվ բոլորի հետ էլ համագործակցություն էլ ավելի լավ կլինի»։
Ասուլիսին ներկա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասաց, որ Լատվիան շատ հավասարակշռված, կարգապահ, ամուր հավաքական է. «Իմ թիմին տրամադրել եմ վաղվա հանդիպմանը, որ բարդ խաղ է սպասվում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաս Սելարայանը ճանաչվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
- Հաստատվել է Հայաստան-Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
- Հաղթական տեսանյութը՝ Ուելսից
- Մենք արժանի հաղթանակ տարանք. Ալեքսանդր Պետրակով
- Եվրո-2024. Հայաստանը հաղթեց Ուելսին
- Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար. Պետրակով
- Ո՞ւմ է Ալեքսանդր Պետրակովը հրավիրել ազգային հավաքական
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին