Ա. Ֆանյան. Գուցե հիմա գլխավոր դատախազը մտաբերի փաստաբանի նկատմամբ բռնության դեպքերը
Փաստաբան Արմինե Ֆանյանը հույս ունի՝ հեռուսատցույց նվեր ստանալուց հետո հանրապետության գլխավոր դատախազը կտեղեկանա փաստաբանների նկատմամբ իրականացվող բռնությունների դեպքերին։
«Չորս ամիս չի անցել երկու փաստաբանների նկատմամբ իրականացրած բռնությունից։ Բացի այն, որ քննությունը դանդաղ է ընթանում, որևէ արդյունք դեռ չկա ակնհայտ բռնության դեպքի վերաբերյալ, դեռ մի բան էլ ավելի դաժան, ավելի ընդգծված լկտիությամբ բռնություն է գործադրվում թե փաստաբանի, թե նրա վստահորդի նկատմամբ»,-դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ասաց Արմինե Ֆանյանը։
Անդադառնալով լրագրողի հարցին ի պատասխան գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի այն հայտարարությանը, թե չի մտաբերում փաստաբանի նկատմամբ բռնության դեպք, փաստաբանը նկատեց, որ այս ակցիայից հետո գուցե մտաբերի։
«Իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ոստիկանական բաժանմունքում բռնություն է կիրառվում այն էլ այդ տեսակ բիրտ ու լկտի կերպով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները ԵՄ գործընկերներին իրազեկեցին ոստիկանական բաժանմունքներում իրենց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի մասին
- Բռնության ենթարկված փաստաբան. ՔԿ հաղորդագրությունը կարդալիս խաշած հավի ծիծաղն էլ կգա
- Տարոն Սիմոնյան. Փաստաբանների նկատմամբ բռնությունների հետևանքով թռիչքաձև հետընթաց ենք ապրում
- Զարմացած եմ, որ փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր. Սոս Հակոբյան
- Արա Զոհրաբյան. Մենք սա կուլ չենք տալու
- ՓՊ նախագահ. Կարծես թե մենք վերադառնում ենք 90-ական թվականներ, անթույլատրելի է
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան