Քաղաքական 23:35 19/06/2023 Տարածաշրջան

Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Երուսաղեմում մեր համայնքի վերջի սկիզբը: 1600 տարվա պատմությունը կավարտվի. Բեդիգ Գիրագոսյան

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից գաղտնի կնքված անշարժ գույքի պայմանագրով Իսրայելի հայկական թաղամասի մոտ 25 տոկոսն օտարվել է: Այժմ Սուրբ քաղաքի բնակիչները պայքարում են իրենց պատմական հողը պահելու համար: Ասվում է «Ազատություն» ՌԴ-ի հրապարակած հոդվածում, որը հեղինակել է Էյմոս Չափլը:

Հեդվածագիրը գրում է. «Գործարքի պատճառով հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, ըստ հաղորդումների, մեկուսացել է վանքում: Գործարքի հետևում կանգնած քահանան՝ Խաչիկ Երեցյանն էլ շնորհազրկվել է և փախուստի դիմել՝ թաքնվելով Լոս Անջելեսում։ Մայիսի 10-ին, երբ զայրացած երուսաղեմահայերը շրջապատել էին նրա նստավայրը, նախկին քահանան ստիպված էր իսրայելցի ոստիկանների օգնությանը դիմել, որպեսզի ապահով կարողանա հեռանալ։ Մինչ ցուցարարները հայհոյում էին Երեցյանին, նրանցից մեկը ծածանեց Լեռնային Ղարաբաղի դրոշը:

«Արցախում և այստեղ կատարվողի միջև Զուգահեռները շատ են»,-«Ազատությանն» ասել է ցույցի մասնակից Բեդիգ Գիրագոսյանը՝ հիշեցնելով մտավախությունները, թե պաշարման մեջ գտնվող արցախցիները շուտով կարող են դուրս մղվել հողից, որտեղ ապրել են դարեր շարունակ:

«Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Երուսաղեմում մեր համայնքի վերջի սկիզբը: 1600 տարվա պատմությունը կավարտվի»,-ասել է նա:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը աղմկահարույց գործարքը ստորագրել է տարիներ առաջ, այն, սակայն, միայն վերջերս է բացահայտվել։ Փաստաթուղթը, որը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել տեղի հայերի կյանքում, հայկական թաղամասի 25 տոկոսը հանձնում է ավստրալա-իսրայելական մի ներդրողի՝ 99 տարով:

Պատրիարքարանը գործարքի համար մեղադրել է նախկին քահանա Երեցյանին, մինչդեռ Երեցյանը, ով այժմ բնակվում է Կալիֆորնիայում, ասում է, որ իրեն քավության նոխազ են դարձրել և պատժում են «մի փաստաթղթի համար, որը ստորագրել է պատրիարքը»։ «Մի օր ճշմարտությունը կբացահայտվի»,-ասել է կարգալույծ արված քահանան։

Պատրիարքարանը կտրականապես հրաժարվում է մեկնաբանություններից։ Պատրիարքարանի խոսնակը «Ազատության» հարցերին միայն գրավոր է արձագանքել, թե՝ «մեր շահերից չի բխում պատասխանել ձեզ»։ Կամ ավելի պարզ ասած՝ «դա ձեր գործը չէ»:

Հայ համայնքի ներկայացուցիչներից որևէ մեկը վարձակալության պայմանագիրը չի տեսել, բայց շատերն են անակնկալի եկել, երբ «Կովերի պարտեզ» անունով հայտնի տարածքում XANA Capital-ի ցուցանակն է տեղադրվել։

Հաղորդվում է, որ այդ վայրում նախատեսվում է շքեղ հյուրանոց կառուցել: Բայց Սեդրագ Բալյանը, ով փաստաբանների հետ փորձում է չեղարկել վարձակալության պայմանագիրը, պնդում է, թե ծրագիրը ավելի հեռուն է գնում։ Բալյանն ասում է, թե Երուսաղեմի քաղաքապետարանում տարածքի զարգացման նախագծեր է տեսել, որոնց համաձայն պետք է քանդվեն նաև հայ ընտանիքներին պատկանող հինգ բնակելի տներ։ Ուստի համայնքում մեծ են մտավախությունները, որ հարկադիր վտարվողների ցանկը կարող է ընդլայնվել։

Հայերը Երուսաղեմում հաստատվել են չորրորդ դարում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո: Այդուհետ հազարավոր հայեր են ապրել սուրբ քաղաքի պարիսպներից ներս՝ Երուսաղեմի համայնքը դարձնելով Հայաստանից դուրս ապրող ամենահին սփյուռքահայ օջախը:

Այսօր Երուսաղեմում բնակվում է մոտ 2 հազար հայ։ Մինչդեռ մեկ դար առաջ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունից փրկվող հայերը ապաստան էին գտնում սուրբ քաղաքում, հայերի թիվը հասնում էր 25 հազարի։

Հայկական համայնքում ոմանք մտավախություններ ունեն, որ հողային գործարքը կարող է կնքված լինել աշխարհաքաղաքական շահերի պատճառով:

«Ես չեմ կարող ասածս ապացուցել, բայց ակնհայտորեն այս հարցը նաև քաղաքական կողմ ունի»,-ասում է Սեդրագ Բալյանը՝ հավելելով, որ Երուսաղեմի՝ կատաղի վեճի առարկա հանդիսացող Հին քաղաքի ամենաբարձր կետին՝ Հայկական թաղամասին «աչք են դրել շատ կայսրություններն ու օկուպացիոն ուժեր»։

Փաստ է, որ վարձակալության այս գործարքի շուրջ թեժացող աղմուկը հասել է տարածաշրջանի առաջնորդներին: Մայիսին Պաղեստինի և Հորդանանի ղեկավարությունները պաշտոնապես հետ են կանչել Երուսաղեմի հայոց պատրիարքի ճանաչումը՝ տարածքը օտարելու պատճառով: Արաբ առաջնորդները մեղադրել են եկեղեցու ղեկավարին՝ «առանց փոխհամաձայնության և համապատասխան կողմերի հետ խորհրդակցելու գործարք կնքելու համար»։

Ճգնաժամը խորանում է Երուսաղեմի հայ համայնքի վրա ծայրահեղական հրեաների կողմից վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած բռնի հարձակումների ֆոնին: Տեղում, սակայն, հայերը ոչ միայն չեն վհատվում, այլև հույս ունեն, որ սուրբ քաղաքի համար այս պայքարը կարող է ոգեշնչել հայրենակիցներին, որոնք ապրում են պատմական հայրենիքում՝ հազարավոր կմ հեռու։

«Այժմ Հայաստանում մի քիչ անորոշություն կա, մարդիկ շփոթված են, նրանց ողնաշարը կոտրված է: Միգուցե Երուսաղեմի հայության տոկունությունն ու խիզախությունը որոշակի բարոյական խթան հաղորդի Հայաստանի հայերին»,-«Ազատություն» ռադիոկայանին ասել է երուսաղեմահայ երաժիշտ Ափո Սահագյանը։

«Հրեաներն ասացվածք ունեն, որ «փրկությունը գալիս է արևելքից»: Ես դեմ չէի լինի, եթե հայերիս գար Երուսաղեմից»,-ասել է նա։

Հեղինակ՝ Էյմոս Չափլ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}