Անպատասխանատվության և անլրջության արդյունքում այսօր տուժում է գյուղացին և գյուղատնտեսությունը. Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Իջևան խոշորացված համայնքում աննախադեպ կարկուտի արդյունքում ավիրվել են ցանքսատարածությունները, վնասվել է ողջ բերքը, մարդկանց գույքը։
Սահմանապահ Տավուշն ու տավուշեցին առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեն։ Եվ հիմա, բերքահավաքին սպասող գյուղացին հայտնվել է անելանելի դրության մեջ։ Ժողովրդական խոսքն ասում է . «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։
Մարդիկ ամբողջ տարին աշխատելով էլ չեն կարող մեղմել այն վնասը, որ կրեցին կարկուտի արդյունքում։
Ասում են՝ 35 միլիարդ դրամի ներդրում ենք արել գյուղատնտեսության մեջ։ Որտե՞ղ է մսխվում այդ գումարը։ Ինչու՞ չի հատկացվում գյուղացուն՝ որպես վնասի փոխհատուցում։
Բացի այդ, չեն ձեռնարկվում կանխարգելիչ միջոցառումներ։
Ըստ անհրաժեշտության, արդյունավետ կերպով չեն կիրառվում հակակարկտային կայանները, չի ավելացվում դրանց քանակը ՀՀ տարածքում։
Իրավիճակի ողջ պատասխանատուն այս իշխանություններն են։ Բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին, մինչդեռ, Էկոնոմիկայի նախարարը անհոգ դեմքով պատասխանում է, որ իրենք ավելին չեն կարող անել։ Իրականում, ոչ թե չեն կարող, այլ չեն ուզում։
Անպատասխանատվության և անլրջության արդյունքում այսօր տուժում է գյուղացին և գյուղատնտեսությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով կոտրվել են ծառեր, կան նաև այլ վնասներ
- Հակակարկտային կայանների հարցը լուծելու փոխարեն նորից ամբողջ պատասխանատվությունը բարդում եք գյուղացու վրա. Դանիելյանը՝ Քերոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան