Գեղամ Նազարյան. Այսօրվա արհավիրքից հետո կառավարությունն արտագնա նիստը պետք է անի հենց Իջևանում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն Իջևանում կարկուտի հետևանքով իրավիճակը պատկերող տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Երկար գրելու ոչ տրամադրություն և ոչ ցանկություն ունեմ, բայց այն արհավիրքից հետո որ այսօր եղավ Իջևանում, կառավարությունն իր արտահերթ ու արտագնա նիստը պետք է անի հենց Իջևանում, բայց ոչ թե մարզպետարանում, քամ համայնքապետարանում, այլ շրջելով մարզկենտրոնում և խնդիրներին կոնկրետ լուծումներ տալով»։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում կարկտահարության և ուժգին քամու հետևանքով կան էներգետիկ ցանցի վթարներ, վնասված տանիքներ, ջրալցված նկուղային հարկեր
- Իջևանում տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով կոտրվել են ծառեր, կան նաև այլ վնասներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան