Իսպանիան նվաճեց Ազգերի լիգայի գավաթը
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչում հաղթել է Խորվաթիայի ընտրանուն:
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած եզրափակիչի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իսպանացիներն ավելի ուժեղ գտնվեցին՝ 5:4:
Ազգերի լիգայի այս խաղարկությունը պատմության մեջ երրորդն էր, իսպանացիներն առաջին անգամ դարձան մրցաշարի հաղթող: Անցյալ տարի նրանք նվաճեl են արծաթե մեդալ: Նախկին մրցաշարերում հաղթել էին Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները: