Հովհաննես Իշխանյան. Հայաստանի հավաքականը օկուպացված ա այնպես, ինչպես Հայաստանը
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է.
«Հայաստանի ֆուտբոլի հաղթանակը շնորհավորելի չի, երբ 120 հազար մարդ, որոնց ներկայացնում է հավաքականը, 6 ամիս է կտրված են աշխարհից։
Արցախը շրջափակվել ա դեկտեմբերի 12-ին, բայց ամենասարսափելի վիճակին հասել հունիսի 15-ից սկսած, երբ դրոշի սադրանքով կտրեցին բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները։
Հավաքականը Մեծ Բրիտանիայի գաղութ Ուելսին հաղթել ա հունիսի 18-ին՝ երեք օր անց ամենասարսափելի վիճակի ստեղծումից և, հաղթական պատրանք ստեղծելով, հանգստացրել Արցախի իրականությունից։
Հայաստանի հավաքականը խաղում ա հայերի համար, և մինչև Հայաստանը չազատագրվի հնարավոր չի լինի վայելել հաղթանակը, որը միտված ա լինելու հայերին ուրախացնելուն, ոչ թե հանգստացնելուն, մի քանի կիլոմետր էն կողմ քոնոնց հետ կատարվելիքից։
Հայաստանի ուկրաինացի մարզիչը խաղից հետո ասում ա՝ իմ դեմքին ժպիտ կհայտնվի, երբ Ուկրաինայում պատերազմը դադարի։
Հայաստանի հավաքականը գործածվում ա այլոց համերաշխության համար, բայց ոչ ինքն իրա։ Արցախի մասին որևէ խոսք չի արտաբերվում հաղթանակից հետո։ Հայաստանի հավաքականը օկուպացված ա այնպես, ինչպես Հայաստանը»։
Հիշեցնենք, որ երեկ հավաքականի գլավոր մարզիչ, ազգությամբ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովին հարց ուղղեց լրագրողը՝ ե՞րբ կտեսնենք ժպիտ նրա դեմքին, մարզիչն արձագանքեց.
«Ժպիտը կտեսնեք այն ժամանակ, երբ իմ երկրում կավարտվի պատերազմը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
- Հավաքականի նախախաղային մարզումը` լուսանկարներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան