ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմեն Աշոտյանին
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 19-ին, այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Արմեն Աշոտյանի հետ:
ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին։
Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել։
ՄԻպ աշխատակազմից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը։
Այցի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն։
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովա. Ի պաշտպանություն Աշոտյանի ստորագրահավաքին միացածների թիվը եռապատկվեց
- Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց․ Մելիքյան
- Արմեն Աշոտյանի տրամադրությունը մարտական է. Պաշտպան
- Դա կանեմ Ա.Աշոտյանի հետ հարցը քննարկելուց հետո․ Փաստաբան
- Աթանեսյան. Դատարանն Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան