Հավաքականի նախախաղային մարզումը` լուսանկարներով
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրեց տնային հանդիպումից առաջ։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Խաղից մի քանի օր առաջ տոմսերը ամբողջությամբ սպառվել են։
Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Սլովակիայից։
Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։
VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):
« Չեմ կարծում, որ մենք վաղվա խաղի ակնհայտ ֆավորիտն ենք: Իհարկե ես կուզեի, որ այդպես լիներ: Եկեք ավելի լավ է սպասենք վաղվա խաղին: Բնականաբար ունենք 23 հոգի , պետք է ինչ-որ ռոտացիա անենք, բայց կրկին ասում եմ եկեք սպասենք վաղվա խաղին, որից հետո կկարողանանք գնահատական տալ:
Կարող եմ ասել, որ թիմի վերաբերմունքն աշխատանքին ինձ դուր է գալիս: Շատ ուշադիր լսում են, եթե համեմատենք հատկապես սկզբի հետ, երբ որ ուշադիր էին, բայց մի փոքր ցրված: Հիմա ավելի ուշադիր են, կենտրոնացած, հիմնականում անում են այն ամենը, ինչ ես ասում եմ»,-նախախաղային ասուլիսում երեկ հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան