Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց։ Ստորև ներկայացվող հայտարարությանը միանալ ցանկացող հանրային գործիչներին առաջարկում ենք կապ հաստատել նախաձեռնող խմբի հետ։
Շնորհակալ ենք նախաձեռնությունը սոցցանցերում տարածելու համար։
Անժելա Էլիբեգովա
Շուշան Պետրոսյան
Ռուբեն Մելիքյան
«Արմեն Աշոտյանի կալանավորումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։ Մենք այն գնահատում ենք՝ որպես իշխանությունների կողմից ուղերձ մեր հասարակությանը և այն անհատներին, որոնք պատրաստ են պայքարել հանուն հայկական ինքնության, հանուն մեր պետության և ընդդեմ հայկական Արցախի ոչնչացման։
Այսօր խնդիր կա ապահովել հանրային լայն համախմբում՝ ի պաշտպանություն և՛ այս պահին, և՛ պայքարի որևէ փուլում անազատության մեջ հայտնված գործիչների, քանի որ նրանց պաշտպանությունն այսօր հանրային ինքնապաշտպանություն է։
Մենք պնդում ենք, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, պահանջում ենք դադարեցնել քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի դատավորը հոպարիս տղան ա, ասեմ` ցմահ տա
- «Փաստ». Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հստակ քաղաքական պատվեր են իշխանության կողմից
- Արմեն Աշոտյանի տրամադրությունը մարտական է. Պաշտպան
- Դա կանեմ Ա.Աշոտյանի հետ հարցը քննարկելուց հետո․ Փաստաբան
- Աթանեսյան. Դատարանն Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել
- Վերածնվող Հայաստան. Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում
- Մելոյան. Այո՛, Արմեն Աշոտյանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան