Վաղը 4349 դիմորդ հայոց լեզվի և գրականության քննություն է հանձնելու
Վաղը մեծ քննություններից վերջինն է՝ 4349 դիմորդ հայոց լեզու և գրականություն է հանձնելու:
ԳԹԿ-ից հայտնում են, որ քննական կենտրոններից գործելու է 34-ը, որից 9 Երևանում և 25-ը՝ մարզերում: Մայրաքաղաքում քննություն հանձնողների նախնական թիվը 1182 է, մարզերում՝ 3167:
Ստորև Երևանի քննական կենտրոններն են՝ հասցեներով և քննություն հանձնողների նախնական թվով.
թիվ 11 հիմնական դպրոց, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2, 140,
թիվ 14 հիմնական դպրոց, Կենտրոն, Ե. Քոչարի, 12/1, 140,
թիվ 57 հիմնական դպրոց, Կենտրոն, Վրացյան 75, 112,
թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, Ն. Ստեփանյան 5, 120,
թիվ 155 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 140,
թիվ 168 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան, 1-ին նրբանցք, 120,
թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 140,
թիվ 190 ավագ դպրոց,Մալաթիա-Սեբաստիա,ՀԱԹ, Բ2, 140 և
թիվ 200 հիմնական դպրոց,Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 130 դիմորդ:
Քննական հաջորդ օրը հունիսի 23-ին է՝ կենսաբանություն և աշխարհագրություն, այնուհետև հունիսի 27-ին՝ ֆիզիկա և հայոց պատմություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան