Ո՞ր մթերքներն են օգնում նվազեցնել խոլեստերինի մակարդակը
Դիետոլոգ Միխայիլ Գինզբուրգը թվարկել է այն մթերքները, որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
«Вечерняя Москва»-ի հետ զրույցում մասնագետն ասել է, որ գոյություն ունեն արյան բաղադրությունը և խոլեստերինի մակարդակը նորմալացնող մթերքների չորս խումբ։
Խոսքն առաջին հերթին սննդային մանրաթելերով հարուստ մթերքների մասին է՝ ամբողջական հացահատիկի հաց, հնդկաձավար, հատապտուղներ, բանջարեղեն և մրգեր:
Ըստ նրա՝ խոլեստերինի մակարդակի իջեցման համար օգտակար են նաեւ լոբազգիները, բայց ոչ միայն սննդային բջջանյութի, այլ նաև կոնկրետ սպիտակուցի շնորհիվ, որն ավելի քիչ ամինաթթուներ ունի, քան կենդանական սպիտակուցը։
Խոլեստերինի իջեցման համար մասնագետը խորդուրդ է տվել օգտագործել կաթնամթերք, որը նպաստում է աղիների միկրոֆլորայի նորմալացմանը և հակաբորբոքային ազդեցություն ունի։
Վերջին խմբում մասնագետը ներառել է օմեգա-3-ով հարուստ մթերքներ՝ ձիթապտղի և կտավատի յուղ, ձկան յուղ և յուղոտ տեսակի ձուկ։ Նշված մթերքներն, ըստ նրա, նորմալացնում են արյան բաղադրությունը, ինչպես նաև նպաստում խոլեստերինի մակարդակի նվազմանը: