Անտառային հրդեհները վատթարացրել են օդի որակը Տորոնտոյում եւ Քվեբեկում
Կանադայի շրջակա միջավայրի նախարարությունը օդի որակի վատթարացման մասին նախազգուշացում է տվել Տորոնտոյի և հարավային Օնտարիոյի այլ շրջանների բնակիչներին, գրում է «Իզվեստիա․ռու»-ն։
«Քվեբեկում և Օնտարիոյի հյուսիս-արևելքում անտառային հրդեհներից առաջացած ծուխը հանգեցրել է օդի որակի վատթարացման: Անտառային հրդեհների ծուխը կարող է վնասակար լինել բոլորի առողջության համար, նույնիսկ ցածր կոնցենտրացիաների դեպքում»,- ասվում է նախարարության տարածված հաղորդագրության մեջ:
Գիշերվա ընթացքում եղանակային պայմանների բարելավում է սպասվում, սակայն օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ օդի որակը և տեսանելիությունը կարող են տատանվել:
Կանադայի շրջակա միջավայրի նախարարությունն այս սեզոնին երկրորդ անգամ է հայտնում օդի որակի նախազգուշացում՝ կապված անտառային հրդեհների ծխի հետ: Վերջին անգամ, երբ օդի որակի ահազանգը գործում էր չորս օրվա ընթացքում, օդի որակի ինդեքսը հասել է ամենաբարձր՝ 7-րդ մակարդակին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները