Հուլիսից ուժի մեջ կմտնի Վրաստան` առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունման նախագիծը։ Ըստ օրենքի, ՀՀ քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան։ Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։
«Այն վավերացնելուց հետո և նախագահի կողմից ստորագրելուց հետո հաջորդ ամսվա սկզբից արդեն ուժի մեջ կմտնի»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Կոստանյանը հաստակեցրեց, որ համաձայնագիրը ուժի մեջ չի մտնել, կտեղեկացնեն քաղաքացիներին, երբ կընդունվի ու ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, ինչպես կարող են կազմակերպել իրենց այցելությունները Վրաստան։
«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հաձնաժողովն ընդունեց միաձայն։ Կողմ քվեարկեցին նաև հանձնաժողովի նիստին ներկա «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորները։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները դեռևս չեն կարող սահմանը հատել նույնականացման քարտերով
- Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել նույնականացման քարտով