Կենսաթոշակային հաշվի կառավարում Converse Mobile-ում
Converse Mobile հավելվածի հնարավորությունները համալրվել են ևս մեկով. հասանելի է դարձել «Կենսաթոշակային հաշիվ» բաժինը՝ մի քանի գործառույթով:
Մասնավորապես, այսուհետ Հավելվածում օգտատերերը կարող են.
- Տեսնել կենսաթոշակային հաշվի քաղվածքը,
- Հեշտությամբ փոխել ֆոնդի կառավարչին,
- Փոխել տեղեկատվություն/քաղվածքներ ստանալու համար նշված էլ. հասցեն:
Բանկում կարևորել են այս նոր հնարավորությունը՝ նշելով. ««Կենսաթոշակային հաշվի» գումարների խելամիտ ներդրումը ապագայում կարող է էապես մեծացնել կենսաթոշակի չափը: Այս իսկ պատճառով էլ կարևոր են համակարգի շահառուների հասանելիության ապահովումը գումարների մասին տեղեկատվությանը, ինչպես նաև ֆոնդի կառավարիչ ընտրելու կամ փոխելու հնարավորությունը: Converse Mobile հավելվածը նման հնարավորություն է տալիս համակարգի շահառու բոլոր անձանց»:
Մանրամասն՝ conversebank.am, 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան