Հաուսերի հրապարակած լուսանկարն ու գրառումը դժգոհություն են առաջացրել թե հայ, թե թուրք օգտատերերի մոտ
Խորվաթ աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը (Ստեփան Հաուսեր) Երևան այցից հետո ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ ու գրել. «Հայ կանայք շքեղ են»։
Գրառման արձագանքներից երևում է, որ դժգոհ են թե հայ, թե ադրբեջանցի, թուրք ու այլ ազգությունների օգտատերերը։ Հայերը նշում են, որ Քարդաշյանը չի ներկայացնում հայ կանանց, թուրքերը հիշեցնում են նրա պլաստիկ վիրահատությունների մասին, ապա պնդում, որ թրքուհիներն ավելի գեղեցիկ են, մի խորվարթ էլ գովել է իրենց ազգի կանանց։
Նշենք, որ երևանյան համերգից հետո Հաուսերը ինսթագրամի իր էջում գրել է.
«Անցած գիշերը Հայաստանում անհավանական էր!!! Դու ինձ այնքան սեր տվեցիր, որ ես երբեք չեմ մոռանա այն։ Կհանդիպենք բոլորիդ շատ շուտով»։
Հիշեցնենք, որ երաժիշտի մենահամերգը Հայաստանում կայացավ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան