Գիտնական. Իմ տպավորությամբ ակադեմիական քաղաքի նախաձեռնության իրական նպատակը Երևանի Կենտրոնում գտնվող շենքերն ազատելն է

Աշտարակում ակադեմիական քաղաք ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունը սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը ոչ թափանցիկ, անորոշ ու ռիսկային է որակում։ Panorama.am-ի հետ զրույցում հնչեցրած  նման գնահատականներին նա հիմնավորումներ է ներկայացնում։

«Նախագիծը չի քննարկվում շահագրգիռ կողմերի հետ, այն ներառական չէ։ Մի կողմից հայտարարում են, որ նախագիծ չկա, մյուս կողմից հիմնադրամ են ստեղծում, պատասխանատու են նշանակում։ Ո՞նց կարող է նախագիծ չլինի, բայց արդեն հիմնադրամ ստեղծեն։ Ակնհայտ է, որ կուլիսային քննարկումներ են տեղի ունենում, փաստացի իրական շահառուները շատ քիչ են ներառված քննարկումներում»,-ասաց  ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը։

Գիտնականն ընդգծում ու ոլորտի պատասխանատուներին հիշեցնում է՝ սա պարզապես որոշում չէ, մի նախաձեռնություն չէ, այլ Հայաստանի կրթության ու գիտության ոլորտում ֆունդամնետալ փոփոխություն է, մինչդեռ կրթությունն ու գիտությունը ֆունդամնետալ փոփոխությունների չի կարելի ենթարկել։

«Նախ պետք է պատշաճ վերլուծություն իրականացնել, որից հետո հասկանալ ոլորտում առկա իրավիճակը, խնդիրները, առավելությունները, թերությունները, մարտահրավերները, հասկանալ՝ ի՞նչ ենք ուզում ունենալ։ Ասում են՝ ակադեմիական քաղաք, բայց պետք է բանաձևել, թե ո՞րն է  դրա նպատակը, հայաստանյան բուհերը միջազգային թոփ բուհերի ցանկում ներառե՞լը, Հայաստանի գիտական կազմակերպությունների պոտենցիալն ավելացնե՞լը, Երևանի երթևեկությունը կարգավորե՞լը, թե՞ բուհերի շենքերը վաճառելը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մենք գործ ունենք մի նախաձեռնության հետ, որի նպատակը, կոնկրետ ես՝ որպես շահառու չեմ հասկանում»,-ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով, եթե ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակը գիտական կազմակերպությունների արդյունավետության բարձացումն է, ապա նեդրումներ կարելի է անել  Երևանում, քանի որ պետք է հասկանալ  գիտական կազմակերպությունների առջև ծառացած խնդիրներից որևէ մեկը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ դրանք տեղակայված են, գործում են Երևանում։

Եթե նպատակը բուհերի վարկանիշի բարձրացումն է, ապա այս պարագայում էլ խնդիրը դրանց՝ Երևանում գտնվելը չէ։

«Ավելին, բուհերը մասնագետներին վարձատրում են բավականին ցածր։ Պրակտիկ դասախոսներն աշխատում են այլ վայրերում։ Օրինակ, մեր գիտական կենտրոնը գտնվում է Կենտրոնում, ես աշխատանքն ավարտելուց հետո մի քանի րոպեում ոտքով հասնում եմ Գինու ակադեմիա, որտեղ աշխատում եմ, մի քանի րոպեում հասնում եմ բուհ, որտեղ դասախոսում եմ։ Ուզում եմ շեշտել, որ բուհում չեմ դասախոսում վարձատրության համար, այն իմ եկամուտների վրա չի ազդում, քանի որ շատ ցածր է։ Դասախոսում եմ իմ գիտելիքները երիտասարդներին փոխանցնելու համար, որպեսզի թեկուզ հետո իմ թիմը համալրեն։ Ենթադրենք, որ հիմա բուհը տեղափոխում են Աշտարակ, ես կկարողանա՞մ գնալ դասախոսելու։ Ու չմոռանանք, որ կան դասախոսներ, որոնք աշխատում են օրինակ, Կենտրոական բանկում, միջազգային կազմակերպություններում, մասնավոր կառույցներում։ Ակնհայտ է դառնում, որ պրակտիկ մասնագետերի գերակշիռ մասն Աշտարակ չի գնա»,-խնդիրներն ու հնարավոր հետևանքները թվարկեց ու ներկայացրեց գիտնականը։

Հաջորդ խնդիրը, ըստ նրա, ինտեգրացիոն գործընթացն է բուհերի ու գիտական հաստատությունների միջև։

«Այս պահին Հայաստանում գիտության բնագավառում կա լուրջ դրական դինամիկա։ Այսօր լավ գիտնականը կարող է ապրել բարեկեցիկ։ Բայց նույնիսկ այս պարագայում գիտությունը երիտասարդներին համար գրավիչ չէ, քանի որ բարձրացել է գիտական հաստիք, աստիճան ունեցող մասնագետների աշխատավարձը, իսկ դրան հասնելու ճանապարհը բավականին երկար է։ Երիտասարդները հիմա ձգտում են կարճ ժամանակում մասնագիտություն սովորել, հմտանալ ու եկամուտ ստանալ։ Այս ակադեմիական քաղաքի նախագիծը նման է հիվանդ մարդու, որն ունի առողջական խնդիր, իրեն լավ չի զգում, միաժամանակ չի ախտորոշվել, չգիտի՝ ինչ խնդիր ունի, բայց որոշում է  կայացվում նրան պլաստիկ վիրահատության ենթարկել։ Հիմա գիտության, կրթության  խնդիրը չեն հասկացել, գուցե խնդիրը դեմոգրաֆիա՞ն է, արդեն քանի տարի մենք տեսնում ենք, որ որոշ մասնագիտությունների գծով թափուր տեղեր են մնում։ Հայաստանում հասկանալի չէ, հայտնի չէ՝ պետությունը գիտնականից ի՞նչ է պահանջում։ Ես դեմ չեմ՝ գիտության, կրթության բնագավառում կա ճգնաժամ։ Ամեն տարի ես առարկայական պլանը, ինքնուրույն աշխատանքները փորձում եմ պարզեցնել, նույնիսկ այդ պարզեցրածը բարդ է ուսանողների համար։ Եթե համեմատում եմ տասը տարի առաջվա ու 2023-ի դասախոսությունները, վերջինները շատ պարզեցված են։ Սա խոսում է  կրթական համակարգում առկա լուրջ խնդիրների մասին։ Ես դասախոսությունների եմ գնում նաև Իտալիա։ Այնտեղ լսարանում նստած է մինչև հարյուր ուսանող, մեզ մոտ եթե սննդագիտություն մասնագիտությամբ 7-8 ուսանող հավաքվում է, ուրախանում ենք, մինչդեռ մեր կուրսում 70 ուսանող կար։ Հիմա մոռացել ենք մեծ լսարանների մասին»,-ասաց Պիպոյանը։

Գիտնականի համոզմամբ, այս խնդիրները պետք է դիտարկել ինչպես դեմոգրաֆիական, այնպես էլ կրթական խնդիրների համատեքստում։

«Այո, խնդիրներ կան, բայց ինչպես կարո՞ղ են դրանց լուծում տալ մարդիկ, որոնք այդ ոլորում չեն աշխատում։ Նախարարության աշխատակիցը երբեք ու երբեք չի կարող իմանալ գիտական աշխատանքի նրբությունները, եթե գիտության բնագավառից չի գնացել»,-նշեց նա։

Նշված խնդիրները, դրանց բարձրաձայնմանը հաջորդած լռությունը գիտնականին թույլ են տալիս կարծել, որ ակադեմիական քաղաքի նախաձեռնության իրական նպատակը Երևանի կենտրոնում գտնվող շենքերն ազատելն է։

«Կրկնում եմ, եթե խնդիրը գիտության, կրթության խնդիրներն ու դրանց լուծումը լիներ, շատ ավելի լավ գործիքներ կան դրա համար։ Հենց այդ պատճառով եմ ասում՝ ինձ մոտ տպավորություն է, որ նպատակը Կենտրոնում գտնվող շենքերն ազատելն է, ոչ թե գիտության ու կրթության ոլորտում բարեփեխումներ անելը, քանի որ գիտության ու կրթության ոլորտում հնարավոր է անել բարեփեխումներ, բայց դրա խոչընդոտներից որևէ մեկը բուհերը Երևանում գտնվելու հետ կապված չէ»,-խոսքն ամփոփեց սննդագիտության դոկտորը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}