
ԵԽ-ն հրատապ ընթացակարգով կքննարկի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր իր լիագումար նիստի մեկնարկին ընդունել է իր վերջնական օրակարգը։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։
«Քվեարկությունից հետո Վեհաժողովը համաձայնություն է տվել հրատապ ընթացակարգով քննարկում անցկացնել «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» հարցը: Բանավեճը տեղի կունենա 2023թ. հունիսի 22-ի հինգշաբթի երեկոյան: Բանավեճի զեկուցողն է պարոն Փոլ Գավանը (Իռլանդիա, UEL): Զեկույցի նախագծի, բանախոսների ցանկի և այլ համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։