Սպասենք Մոսկվայի պաշտոնական արձագանքին. Կոստանյանը՝ Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը սպասում է Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանի արձագանքին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Հակարիի կամրջի տարածքում տեղի ունեցած միջադեպը հետաքննվում է։ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն ներկայացրել է իր դիրքորոշումն ու մտահոգությունը խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքների»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՝ տեղեկացնելով․ «Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է»: Միջադեպից հետո ՀՀ ԱԳՆ էր հրավիրվել Հայաստանում ՌԴ դեսպանը, որին հայկական կողմը խիստ դժգոհություն էր հայտնել՝ միջադեպի առնչությամբ։
Խոսելով Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման մասին, Վ. Կոստանյանն ասաց. «Երևանը ողջունում է Սյունիքի մարզում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ տեղում ավելի լավ ծանոթանալու համար իրավիճակին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ․ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
- ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել
- Սյունիքի մարզպետը մեծ հույս ունի, որ ՌԴ հյուպատոսությունը վերջինը չի լինի Սյունիքում
- Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի` Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ
- Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում