Գոհ եմ բոլորի նվիրումից և անձնազոհ խաղից. Ալեքսանդր Պետրակով
«Շատ ծանր խաղ էր, շնորհակալ եմ տղաներին, որ նրանք բնավորություն ցույց տվեցին, ֆունկցիոնալ առումով շատ ծանր էր իրենց համար»,- հետխաղային մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Նա նշեց, որ գոհ է փոխարինման մտած ֆուտբոլիստներից, ընդհանրապես որևէ մեկից դժգոհություն չունի։
«Այս պահին նրանք նստած են հանդերձարանում, որոշները նույնիսկ կանգնել չեն կարողանում։ Իրենց առաջարկել էի ինտենսիվ ֆուտբոլ խաղալ։ Որևէ մեկից դժգոհություն չունեմ։ Գոհ եմ բոլորի նվիրումից և անձնազոհ խաղից»,- նշեց Պետրակովը։
Անդրադառնալով Եվրո 2024-ին մասնակցելու հնարավորությանը, նա ասաց. «Ամեն հնարավորը կանենք․ սկսած ինձանից, իմ մարզչական շտաբից, խաղացողներից, որ այնտեղ գնանք, ինչպես դա կլինի, ես չեմ կարող ասել։ Առավելագույն ուժերը կներդնենք, մենք շատ ենք ուզում հայտնվել Գերմանիայում»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են նշում հաղթանակը մարզադաշտում
- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին և մրցաշարային աղյուսակում բարձրացավ առաջին հորիզոնական
- Հայաստանը Լատվիայի դեմ խաղում բացեց հաշիվը
- Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
- Իմ թիմին տրամադրել եմ, որ վաղվա հանդիպումը բարդ է լինելու. Պետրակով
- Հաստատվել է Հայաստան-Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
- Մենք արժանի հաղթանակ տարանք. Ալեքսանդր Պետրակով
- Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար. Պետրակով
- Ո՞ւմ է Ալեքսանդր Պետրակովը հրավիրել ազգային հավաքական
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան