ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
Բարձրագույն դատական խորհուրդը սկսեց Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդության քննությունը։
Վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է, այս անգամ՝ 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը: Նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար:
Դատավորները, բացի Աստղիկ Խառատյանից, որոշել են ԲԴԽ-ում իրենք պաշտպանել իրենց շահերը։ Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչներն են Սիրանուշ Սահակյանը, Արմեն Գալստյանը։ Նիստին ներկա չէ Աստղիկ Խառատյանը։ Ս. Սահակյանն ասաց, որ Ա. Խառատյանը որոշել է պաշտպանություն իրականացնել ներկայացուցիչների միջոցով, ոչ թե անձամբ։
Նիստի ընթացքում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արտակ Բարսեղյանը միջնորդություն է ներկայացրել՝ հայտնելով, որ բուժվում է ստացիոնար հիվանդանոցային պայմաններում, 7 օրով հետաձգել նախարարի միջնորդության քննությունը՝ հնարավորություն ընձեռելով մասնակցել ու անձամբ ներկայացրել իր շահերը Բարձրագույն դատական խորհրդի նիստում։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Այնուհետև Կ. Անդրեսայանը հայտարարեց, որ խորհուրդը որոշել է մասնակի բավարարել Ա. Բարսեղյանի միջնորդությունը հետևյալ տրամաբանությամբ. «Մեր հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 21-ին ժամը 10։00-ին։ Խորհրդի որոշման համար հիմք է ծառայալ հետևյալը. քանի որ առողջական խնդիրներն անկանխատեսելի են, իսկ արդարադատության շահը թույլ չի տալիս անորոշ ժամանակով ու անվերջանալի ձգձգումներ ապահովել, իր իրավունքների պաշտպանության համար պարոն Բարսեղանին առաջարկվում է ներգրավել օրինական ներկայացուցիչ, եթե չլինի շուտափույթ առողջացում։ Իրեն հնարավորություն կտանք իր իրավունքների, թեկուզ ներկայացուցչի միջոցով, լիրաժեք պաշտպանության հաջորդ նիստի ժամանակ, իսկ այսօր կշարունակենք գործընթացն այն տրամաբանությամբ, որ կանգ կառնենք այն կետում, որտեղ կգտնենք, որ պարոն Բարսեղյանի իրավունքները կարող են խախտվել»։
Նա նաև հայտարարեց, որ այսօր դատարանում չէ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը, ում լիազորությունները դադարել են։ Կ.Անդրեսայանն ասաց, որ իր մասով որոշումը Բարձրագույն դատական խորհրդի եզրափակիչ որոշման մեջ կանդրադառնան։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հայկուհի Հարությունյանը և նրա գործընկերները որոշեցին իրենց անդարդ գլուխը չդնել ցավի տակ
- «Ժողովուրդ». Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը լքել է դատական համակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան