«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում բախվել են ուղևորատար գազելն ու մեքենաներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ժամը 14։09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Renault Captur» (վարորդ՝ Հ․ Ա․), «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Ա․), «Nissan Bluebird» (վարորդ՝ Հ․ Ա․) և թիվ 258 համարի երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ՝ Ա․ Պ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներ Դ․ Ա․-ն, Հ․ Ա․-ն և «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Կ․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Renault Captur» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա