Կարեն Խաչանովը դուրս է մնացել ATP-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային աղյուսակը, որի համաձայն, ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել թոփ տասնյակից՝ զբաղեցնելով 11-րդ տեղը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նրանից առաջ է անցել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, որն անցած շաբաթ դարձել է գերմանական Շտուտգարտի մրցաշարի հաղթող: Ամերիկացին առաջին անգամ ընդգրկվել է համաշխարհային վարկանիշի լավագույն տասնյակում։
Առաջին տասնյակն այլ փոփոխության չի ենթարկվել։ ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը սերբ Նովակ Ջոկովիչը՝ աշխարհի առաջին ռակետը: Երկրորդ տեղը զբաղեցնում է իսպանացի Կառլոս Ալկատրասը, լավագույն եռյակը եզրափակում է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը: