Ճապոնիան կաջակցի Ուկրաինային վերականգնելու ենթակառուցվածքները
Ճապոնիայի վերականգնման հարցերով նախարար Հիրոմիտի Վատանաբեն և Ուկրաինայի փոխվարչապետ, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը երկուշաբթի հուշագիր են ստորագրել Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Kyodo գործակալությանը։
Ճապոնիան մտադիր է, օգտագործելով 2011 թվականի երկրաշարժից, ցունամիից և այլ բնական աղետներից հետո վերականգնման իր փորձը, աջակցել Ուկրաինային բնակարանների, սանիտարական մաքրման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և դպրոցների համար սարքավորումներ տրամադրելու հարցում:
Ըստ աղբյուրի՝ Ճապոնիայի կառավարությունը համապատասխան խորհրդակցություններ է անցկացնում Ուկրաինայի հետ այս տարվա մարտից։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է մարդասիրական, պարենային, ֆինանսական և այլ տեսակի օգնություն՝ ընդհանուր 7,6 միլիարդ դոլարի չափով։