ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի հունիսի 23-ին
Ուկրաինայի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է հունիսի 23-ին: Այդ մասին հայտնի է դարձել Անվտանգության խորհրդի հրապարակած այս շաբաթվա նիստերի ժամանակացույցից։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ հանդիպումը նախատեսված է ժամը 10:00-ին:
«ՌԻԱ նովոստի»-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր աղբյուրի փոխանցմամբ հայտնում է, թե ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն զեկույցով հանդես կգա Անվտանգության խորհրդում։
Անցյալ շաբաթ նա այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովի և Սերգեյ Վերշինինի, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովի և ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովի հետ։
Բացի այդ, Դի Կարլոն հանդիպել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի, Աֆղանստանի, Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, մերձավորարևելյան կարգավորումը, Կորեական թերակղզու խնդիրը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Մենք չենք կարող ապրել առանց հողի, բայց դրան վերաբերվում ենք ինչպես կեղտի
- Տասմագամբետովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է խաղաղապահ առաքելություններին ՀԱՊԿ-ի մասնակցության հեռանկարները
- ՄԱԿ-ի դատարանը մինչև հունվար կքննարկի Դոնբասի և Ղրիմի մասով Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի
- ՄԱԿ-ի հանձնաժողովը Ուկրաինայում ցեղասպանության ապացույց չի գտել
- ՄԱԿ Անվտանգության խորհրդում մեկնարկել է նախարարական հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան