Մենք փորձում ենք հարցադրումներով հերքել մեղադրողի վարկածը և ամրացնել համոզմունքը մեր վարկածի հետ կապված. Ռուբեն Մելիքյան
«Մենք ունենք վարկած, թե ինչ օպերացիա էր կազմակերպվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գլխին, որի մասին ավելի ուշ կխոսենք, քանի որ հիմա նպատակահարմար չենք համարում դրա մասին բարձրաձայնելը»,-դատական նսիտից հետո, որի ժամանակ հարցաքննվել են վերջին վկաները, հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա ասաց, որ պաշտպանական կողմի մոտ հարցեր կան, թե ինչու Գրիգորյանի՝ 2021 թվականի ապրիլին բազմաթիվ եթերներից հնչած խոսքը միանգամից բոլորը լսեցին 2022 թվականի մայիսին:
Մելիքյանը հայտնեց, որ գործով վկայի հարցաքննությունից պարզվել է, որ ինչ-որ մարդիկ որոշել են, որ պետք է գնան Գյումրու մի վայր, որտեղ պետք է լիներ Արմեն Գրիգորյանը, և հարց հնչեցրեց, թե որտեղի՞ց նրանց նման տեղեկատվություն և ո՞վ էր նրանց ուղղորդել:
Փաստաբանը հայտնեց, որ դեռ պետք է պարզվի, թե ով էր ուղղորդել տեսանյութի տարածումը և դրան ուղեկցած մեկնաբանությունը և հավելեց, որ այդ ամենը Գրիգորյանի շահերի պաշտպանող կողմի համար որոշակի վարկածի հիմք է հանդիսանում:
«Արդարության կարևոր էլեմենտը հրապարակայնությունն է, մեկ մայլ վարույթով հենց այս պահին լրջագույն հիմնահարց է գրանցվում՝ խախտվում է դատավորի հրապարակայնության իրավունքը ԲԴԽ-ում»,-անդրադառնալով արդար դատավարության ակնկալիքի վերաբերյալ հարցին՝ հայտնեց փաստաբանը և նկատեց, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դատավարությունը բաց է, լրագրողներն էլ են ներկա և հարցաքննվողները հանրության առաջ էլ են պատասխանատու, իրենց խղճի առաջ էլ:
«Մենք փորձել և փորձում ենք հարցադրումներ տալու միջոցով հերքել մեղադրող կողմի վարկածը և ամրացնել մեր համոզմունքը մեր վարկածի հետ կապված, որի մասին այս պահին չեմ նախընտրում խոսել մանրամասնությամբ»,-հայտնեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ շատ բաներում լավատես չեն, բայց բաներ կան, որոնք հիմք են տալու հետագայում այս ամենին նոր աչքերով նայելու և արձանագրեց, թե այդ հետագան գալու է:
Մելիքյանը տեղեկացրեց, որ վկան հայտարարել , թե Արթիկից հասել է Գյումրի, որպեսզի Արմեն Գրիգորյանին հարցեր տա հնչեցրած որակումների վերաբերյալ, բայց մյուս կողմից էլ, ըստ փաստաբանի, վկան իրեն նեղություն չի տվել վերցնելու ամբողջ խոսքի ձայնագրությունը և համոզվել, որ Գրիգորյանը քաղաքական համատեքստում է հայտարարություններ և որակումներ արել::
Հարակից հրապարակումներ`
- Երկուշաբթի շարունակվելու են լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները
- Նախատեսված է Արմեն Գրիգորյանի հանդիպումը Հիքմեթ Հաջիևի հետ
- «Թույլ չենք տալու, որ հերոսածին մայրը հացադուլի պայմաններում արժանանա նույն Արմեն Գրիգորյանի ճակատագրին»
- Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստը ծանր մտորումների առիթ դարձավ. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան