«Սպարտակի» ֆուտբոլիստը դատապարտվել է եղբոր վրա հարձակվելու համար
Ամստերդամի դատարանը 18 ամսվա ազատազրկման է դատապարտել «Սպարտակի» հարձակվող Քուինսի Պրոմեսին՝ իր զարմիկի վրա հարձակվելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ֆուտբոլիստը որպես փոխհատուցում պետք է վճարի իր զարմիկին 7000 եվրո։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականին ընտանեկան երեկույթի ժամանակ, որի ժամանակ Պրոմեսը դանակահարել է եղբորը։ Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել մի քանի ամիս անց։ Հոլանդիայի դատախազությունը Պրոմեսի համար երկու տարվա ազատազրկում է պահանջել։
Մարտի 17-ին դատարանը հետաձգել է դատավճիռը՝ որոշ ապացույցների օրինականության վերաբերյալ կասկածների պատճառով։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր Պրոմեսի գաղտնալսված հեռախոսազրույցներին։
Նշվում է նաև, որ հունվարի 11-ին Նիդեռլանդական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան հայտնել էր՝ Պրոմեսը կասկածվում է թմրանյութերի վաճառքով զբաղվող Փիթ Վորտելին 250 հազար եվրո փոխանցելու մեջ՝ 2019 թվականի հուլիսին 400 կգ կոկաին գողանալուց հետո գոյացած պարտքը ծածկելու համար։