ԱԳ փոխնախարարը ներկայացրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանն որ հարցերի շուրջ չունեն համաձայնություն
Այս պահին քննարվում է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հետաձգված հանդիպման նոր ժամկետները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նա կարծում է՝ մոտակա շրջանում կկարողանան հանրային տեղեկատվություն տրամադրել այս մասին։
Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, նա ասաց, որ Հայաստանի համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա։ Նրա խոսքով, Հայաստանը մշտապես կառուցողական է եղել ու շահագրգռված է եղել իրականացնելու ապաշրջափակման գործընթացը։
«Հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում նաև անվտանգության հետ կապված, տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»,- ասաց նա։
Կոստանյանը նշեց, որ եթե մինչև այժմ իրենց չի հաջողվել թղթի վրա ամրագրել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, բնականաբար, ապակառուցողական է այս հարցում Ադրբեջանը։
Նա նաև ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում, որը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից, ավելի շատ խոսվում է, որ ՌԴ-ն ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, այլ ոչ թե վերահսկողության ֆունկցիա. «Բայց կրկնեմ՝ ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են։
Հարցին՝ խաղաղության պայմանագրի հետ կապված ի՞նչ առաջարկների շուրջ Ադրբեջանի հետ չկան պայմանավորվածություններ, Վ.Կոստանյանը պատասխանեց. «Սկզբունքային հարցերի շուրջ է, որոնց մասին բարձրաձայնվել է, այդ թվում որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտ, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքներ, Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմներ։ Ցավոք, այս պահին այս հարցերի շուրջ համաձայնություն չկա, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվելու են»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը. Սուրեն Պապիկյան
- Եթե այդ հարցը չլիներ՝ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք. Ալեն Սիմոնյանը՝ արցախցիների իրավունքի մասին
- Պատել. ԱՄՆ-ը հավատում է, որ Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է
- Ադրբեջանի ԱԳ նախարար. Բաքուն և Երևանը խաղաղության շեմին են
- Հնարավորություն կա մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան