Պակիստանի օդուժի միջոցով 5000 քուշտում-մոջահեդ, աֆղանական ահաբեկիչ է բերվել Սանասարի, Կովսականի և Իշխանասարի հատված. Վոլոդյա Հովհաննսիյան
«Աֆղանաիրանական սահմանի լարվածությունից հետո Պակիստանի օդուժի միջոցով 5000 քուշտում-մոջահեդ, աֆղանական ահաբեկիչ է բերվել, որոնք տեղակայվել են Սանասարի, Կովսականի, Սիսիանի Իշխանասարի հետևի մասում և լուրջ լարվածություն կա»,-ասուլիսում հայտարարեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննսիյանը:
Նրա խոսքով՝ Նախիջևանում էլ կուտակվել են Սիրիայից և Իրաքից բերված 2000 թուրքմեն ահաբեկիչներ:
Վոլոդյա Հովհաննսիյանը մեջբերեց «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանի՝ նախօրեին արած հայտարարությունը, ըստ որի, մարդկանց մի իրական հատված չի հասկանում թե իրականում ինչ է կատարվում, կարծես քարոզչության տակ հիպնոսացած վիճակում լինեն:
Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունը ոչ միայն բանակը, անվտանգությունը ոչնչացրեց, այլև հասարակությանը ֆիզիկական գոյության պայքարից կտրեց ու դարձրել է «գոյատևող ոչնչություններ»:
«Ոգով արիների կողքին կան նիկոլական ախոռից, լափամանից օգտվողներ մի խումբ, որոնց համար միևնույնն է, թե ինչ է կատարվում և կա քարոզչություն, որ ամեն ինչ լավ է լինելու»,-հայտարարեց բանախոսը և բերեց Երասխի միջադեպի օրինակը:
Պահեստազորի գնդապետը տեղեկացրեց, որ մարդիկ ասում են, թե Երասխում վախեցած են, իսկ համայնքապետը, որը Փաշինյանի կողմնակիցն է, ասում է թե վախեցած չեն և իզուր տագնապ են տարածում ժողովրդի մեջ և հիշեց, որ պատերազմի ժամանակ էլ էին ասում թե տագնապ են տարածում, բայց արդյունքում Արցախը հանձնվեց:
Նկատելով, որ երկիրը կազմաքանդելու համար բարձր պաշտոնների նշանակվում են ոչ կոմպետենտ մասնագետներ՝ Վոլոդյա Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի ոչ մի տեղակալ ոչ միայն ռազմական կրթություն չունեն, այլև՝ բանակում ծառայության փորձ:
Նա նաև հայտնեց, թե վերակազմակերպման նպատակով հանրապետությունում կազմաքանդվել է հակահետախուզության կառույցը, բայց արդեն 6 ամիս է, ինչ նորը չի ձևավորվել, իսկ ԱԱԾ-ի հաստիքբերի 30%-ը կրճատվել է:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը
- ՌԴ խաղաղապահ զորխումբը Լաչինի միջանցքում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել
- Ադրբեջանի խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
- ՌԴ ՊՆ. Շուշիի շրջանում հրադադարի խախտման 2 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին