Չեք դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն. Դատավորը՝ ԲԴԽ նախագահին
Բարձրագույն դատական խորհրդի նիստում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեսայանին ինքնաբացարկ հայտնելու երկու միջնորդության ներկայացրեց։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվում է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդությունը։
Վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է. նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար՝««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Տ. Պետրոսյանն այսօր արդեն մեկ միջնորդություն ներկայացրել էր՝ առաջարկելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեսայանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Սական այն մերժվել էր։
Երկրորդ միջնորդության հիմքում դատավորը դրել է «Կարեն Անդրեսայանի մոտ ձևավորված կանխակալ վերաբերմունքն իր նկատմամբ»։
Նա նաև նշեց. «Դատավորի վարքագծի կանոնները ձեզ պարտավորցնում է հանդես բերել զսպվածություն և զերծ մնալ այդ մասին հրապարակայնորեն արտահայտվելուց։ Դուք ձեր վարքագծով զերծ չեք մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, այդ իշխանության անկախության և անչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, հրապարակայնորեն կասկածի տակ եք առել ՀՀ բարձրագույն դատական ատյանի դատավորների գործողությունները և դատական ակտերը՝ չդրսևորելով քաղաքական զսպվածություն և չեզոքություն, ընդ որում, դուք ըստ էությամբ, քաղաքական գործունեությամբ զբաղվում եք ձեր դատավորական լիազորություններն անմիջականորեն իրականացնելիս»։
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց նաև այս երկու միջնորդությունները։
Հարակից հրապարակումներ`
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
- «Փաստ». Հայկուհի Հարությունյանը և նրա գործընկերները որոշեցին իրենց անդարդ գլուխը չդնել ցավի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին