Մենք պետք է գնանք այլ բանով զբաղվենք, եթե արդարադատությունը պետք է լինի պատրանքային. Փաստաբան Մարինե Ֆարմանյանը
«Մեր ակցիայի նպատակն է, որ ՀՀ գլխավոր դատախազը իրազեկվի, թե երկրում ինչ է կատարվում, որովհետեև երկրի բարձրագույն ամբիոնից նա հայտարարեց, որ տեղեկացված չէ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերից»,-ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը և ենթադրեց, որ դրա պատճառն այն է, որ դատախազը հավանաբար միայն հանրային Հեռուստաընկերության լրատվական բազային է հետևում:
Նա փաստեց, որ կան նաև այլ լրատվական ալիքներ, որոնցից գլխավոր դատախազը կտեղեկանա երկրում տեղի ունեցող բռնությունների մասին:
«Մեր գործընկերներից վերջին՝ Կարեն Ալավերդյանի դեպքով աննախադեպ բան է տեղի ունեցել, խոշտանգվել է ինչպես նրա վստահորդն, այնպես էլ փաստաբանի նկտամամբ կիրառվել են այնպիսի բռնության դրսևորումներ և Քրեական դատավարության օրենսգրքով արգելված այնպիսի գործողություններ, որոնք իրենց մեջ պարունակում են նույն օրենսգրքով նախատեսված հանցակազմեր»,-ասաց Ֆարմանյանը:
Նա հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակից որոշակի արձագանք եղել է, բայց այն կատարվածին համարժեք չի համարում:
«Կարելի էր ավելի աննահանջ դիրք գրավել փաստաբանական համայնքի բռնությունների հետ կապված, բայց ունենք այն, ինչ ունենք: Որաշակի առումով արձագանքը կա, բայց թե այն լավն էր, վատն էր, թիչ էր թե շատ, հետո կքննարկենք»,-հայտնեց փաստաբանը և հավելեց. «Փաստն այն է, որ իրավապահ համակարգին վայրագություններ վերագրել չենք կարող, որովհետև առանձին ոստիկաններն են այն կատարում, մենք ոչ թե համակարգն ենք թիրախավորում, այլ այն վատ ոստիկաններին, որոնք իրականացնում են նման բռնությունները»:
Ֆարմանյանը տարակուսեց, թե ինչ է խանգարում ոստիկանության օրինապահ մասին իրենցից հեռացնեն նման կադրերին:
«Պետությունը եկել հասել է այնպիսի վիճակի, որ մենք դատական նիստերը թողած պայքարում ենք մեր, դատավորների իրավունքների համար, որովհետև եթե չլինի իրական արդարադատությունը, իրական դատարվորներ, որոնք իրականացնում են անվախ, օբյեկտիվ, անաչառ արդարադատոթւյուն, մեր աշխատանքը կլինի առարկայազուրկ: Այսինքը՝ մենք պետք է գնանք այլ բանով զբաղվենք, եթե արդարադատությունը պետք է լինի պատրանքային և ոչ իրական»,-հայտարարեց փաստաբանը և տեղեկացրեց, որ այդ պատճառով էլ ԲԴԽ-ում այսօր ցանկացել է մասնակցել դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ քննվող կարգապահական վարույթին, սակայան թույլ չեն տվել՝ պատճառաբանելով դահլիճում տեղ չլինելըՖար
Ֆարմանյանը տեղեկացրեց, որ ԲԴԽ-ն, հանդես գալով որպես դատարան, սահմանափակեց փաստաբանների ներկայացուցիչենրի մասնակցության հնարավորությունը՝ թուլատրելով 4-ի ներկայությունը, բայց Դավիթ Հարությունյանը ընդունեց միայն 1-ին՝ խտրական վերաբերմունքից խուսափելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան