Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Սամվել Ալեքսանյանի կնոջ ընկերությանը վաճառված հողատարածքի որոշումը
«Հետք»-ը գրում է․
«Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2015թ. որոշումը, որով կադաստրային արժեքով նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին վաճառվել է 596.97քմ հողատարածք:
«Էրեբունու շուկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999թ.-ին: 2013թ.-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 13-ն ընկերության միակ բաժնետերը եղել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աներորդին՝ Վահագն Մկրտչյանը: Նա նաև ՍՊԸ-ի գործադիր տնօրենը էր: 2022թ.-ի հոկտեմբերից «Էրեբունու շուկա» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Սամվել Ալեքսանյանի կինն է՝ Շողերինա Մկրտչյանը:
Նշենք, որ այդ տարածքում այժմ հսկայական առևտրի կենտրոն է գործում՝ «Էրեբունի մոլը»:
Վահագն Մկրտչյանն է դիմել Երևանի քաղաքապետին՝ Էրեբունի փողոցի հ.17/1 հասցեում գտնվող, ընկերությանը պատկանող հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու խնդրանքով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ 2015թ. մայիսի 12-ին որոշել է 596.97քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքով, որը կազմել է մոտ 4 155 հազ. դրամ, վաճառել «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին:
Դատախազության հայցադիմումը՝ 12.05.2015թ. թիվ 1416-Ա որոշումը վերացնելու և դրա հետևանքներն անվավեր ճանաչելու պահանջով, Վարչական դատարան մուտքագրվել է երեկ՝ հունիսի 19-ին:«Էրեբունու շուկա» ՍՊԸ-ն գործով ներգրավված է որպես երրորդ անձ:
Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան