ԵԱՏՄ-ն շատ մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը․ ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ «ԵԱՏՄ-ն շատ մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը»:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Ակնկալում ենք որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագիրը կստորագրվի մինչև 2023 թվականի ավարտը»:
Նա նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը մի շարք ազատ առևտրի համաձայնագրեր է կնքում այլ երկրների հետ, և նրանց հետ բանակցությունները նույնպես շարունակվում են։
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ նույնիսկ երկկողմ ձևաչափով ազատ առևտրի գոտիների շուրջ բանակցությունները «շատ դժվար են և տարիներ են պահանջում և բանակցողները պետք է հաշվի առնեն շատ տարբեր շահեր»։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան