ԵՄ-ն մոտ 50 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար
Եվրամիությունը Ուկրաինայի համար մոտ 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթ է պատրաստում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
«Եվրամիությունը պատրաստ է շուրջ 50 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթ առաջարկել Ուկրաինային աջակցելու համար։ Ծրագրին ծանոթ աղբյուրների համաձայն, Եվրահանձնաժողովի ՝ ԵՄ գործադիր մարմնի առաջարկը կօգնի ֆինանսավորել Ուկրաինայի կառավարության ընթացիկ ծախսերը և վճարել հրատապ վերականգնման առաջնահերթությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միջոցների հատկացման մասին նախատեսվում է հայտարարել երեքշաբթի օրը, սակայն ծրագիրը դեռ կարող են փոխել։
Ըստ աղբյուրի՝ ԵՀ-ն ցանկանում է խուսափել Ուկրաինայի համար վերականգնման ծանր գործիքից և օգնություն կառաջարկի դրամաշնորհների, արտոնյալ վարկերի և երաշխիքների տեսքով:
Նշենք, որ հունիսի սկզբին Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի սկզբից երկրի պետական բյուջե է մուտքագրվել 26,5 միլիարդ դոլար, որից ավելի քան 19 միլիարդ դոլարը միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերն ու դրամաշնորհներն են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան