Քննարկել են ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամներն այսօր մասնակցել են Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) աջակցությամբ հրավիրված «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերի վերաբերյալ քննարկմանը:
Հանձնաժողովից հայտնում են, որ սա արդեն փաթեթի վերաբերյալ երկրորդ քննարկումն է: Փաթեթով առաջարկվող փոփոխությունները քննարկվել են քաղհասարակության ներկայացուցիչների հետ հատվածաբար:
Նախագծերի փաթեթը հեղինակել է Արդարադատության նախարարությունը, բայց մշակմանը մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ, այդ թվում՝ ԿԸՀ-ն:
Քննարկմանը մասնակցեցին ընտրական գործընթացներով հետաքրքրված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց դիտարկումները ներկայացրին փաթեթի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին