Գումի շուկայում այս չորացրած բույսը վաճառվում է որպես լավանդա, իսկ իրականում այն ոջլախոտ է ․ Մասնագետ
«Հայաստանի բույսեր»-ի հիմնադիր Թամար Գալստյանը գրում է․
«Գումի շուկայում այս չորացրած բույսը վաճառվում է որպես լավանդա, իսկ իրականում այն ոջլախոտ է (Consolida, Delphinium orientalis):
Էս էն դեպքն է, երբ անգրագիտությունը վտանգավոր է առողջության համար, որովհետև ոջլախոտը թունավոր բույս է, իսկ մարդիկ այն գնում են թեյ սարքելու համար:
Այս տեսակը մյուս ոջլախոտերի համեմատ սակավ թունավոր է, ուստի չի սպանի, բայց ահագին անհանգստություն կպատճառի:
Հիշեք, մեզ մոտ վայրի բնության մեջ լավանդա կամ նար-դոս չի աճում, իսկ մանուշակագույն դաշտերի բույսը ոջլախոտ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին