«Հրապարակ». ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու. ԱԺ արտահերթ նիստերը որոշել են տեղափոխել հուլիս
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու, նրանք կես ամիս ունեն հանգստանալու համար, իսկ հուլիսից մինչև սեպտեմբեր պարտավոր են լծվել Երևանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է։ Սրանով է պայմանավորված, թերևս, որ ԱԺ նստաշրջաններին հաջորդող ավանդական արտահերթ նիստերը որոշել են անցկացնել ոչ թե այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում, այլ տեղափոխել են հուլիս:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը։ Նախատեսվում է հուլիսին 3-4 արտահերթ նիստ անցկացնել, թիմի աշխատանքային ռիթմը վերականգնելու և «մարտունակությունը» վերականգնելու համար` մինչև օգոստոս, իսկ օգոստոսից արդեն կսկսվի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որին առաջնորդը հրահանգել է բոլորին` անխտիր մասնակցել և ամեն ինչ անել հաղթելու համար։
Որպես կանոն, նստաշրջանի ավարտից հետո օրենսդիրներն արտահերթով սղղացնում են «տունը մնացած» կամ խնդրահարույց նախագծերը: Այս տարին ևս բացառություն չէ՝ այն տարբերությամբ, որ դրանց ընդունումը ոչ թե հունիսին, այլ հուլիսին կկայանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները