Փաշինյան. Ինչու պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին
«Այս հանդիպմանը երկար եմ սպասել»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօրվա ասելիքի մի զգալի հատված տարբեր առիթներով ասել է, բայց թերևս իր ունեցած լավագույն հնարավարությունն է համապարփակ խոսել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 44-օրյա պատերազմի, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված հանգամանքների մասին ելույթի և հարցուպատասխանի միջոցով։
Փաշինյանն ասաց, որ կարևորում է այս քննությունը հրապարակային անցկացնելու որոշումը։
Նա նախ մանրամասն ներկայացրեց, թե ինչու է փաստաթուղթը ստորագրել ու պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին. «Այստեղ, իհարկե, շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։ Էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլև ռազմավարական։ Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, ամենակարևորը՝ մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ՝ ընկնելով վտանգի տակ»։
Փաշինյանն ասաց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու իրենց 5-րդ փորձն էր, առաջին եղել է հոկտեմբերի 7-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլին ոչ թե հարց տալ է պետք, այլ՝ վռնդել. Շարմազանով
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ». Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները