Ոստիկանները պահանջում են ՆԳՆ շենք մուտք գործել ու պահանջագիրը հանձնել առանց սաղավարտի
ՆԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում սաղավարտ ու զրահաբաճկոն հագած փաստաբանը պետք է նամակա հանձնի նախարարություն։ Սակայն շենքը հսկող ոստիկանները թույլ չտվեցին ներս մտնել՝ պահանջելով, որ նամակ հանձնողը հանի սաղավարտն ու զրահաբաճկոնը, հակառակ դեպքում թույլ չեն տա նրան մուտք գործել շենք։
ՓՊ նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց՝ գրավոր պահանջ ունեն փոխանցելու ՆԳ նախարարին։ Անցած երկու օրերին պահանջին այս պահին միացել է 878 փաստաբան։
«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը,
ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,
1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.
2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,-պահանջագիրն ընթերցեց Զոհրաբյանը, ապա այն հանձնեցին ՆԳՆ։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա. Փաստաբանը ՆԳՆ շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով
- Իրավապաշտպանները՝ միջազգային գործընկերներին. Դատաիրավական ոլորտի զարգացմանն աջակցելիս չզբաղվել ինքնախաբեությամբ
- Մենք պետք է գնանք այլ բանով զբաղվենք, եթե արդարադատությունը պետք է լինի պատրանքային. Փաստաբան Մարինե Ֆարմանյանը
- Ա. Ֆանյան. Գուցե հիմա գլխավոր դատախազը մտաբերի փաստաբանի նկատմամբ բռնության դեպքերը
- Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին
- Փաստաբանների պահանջը՝ ՆԳՆ-ին
- Փաստաբանները ԵՄ գործընկերներին իրազեկեցին ոստիկանական բաժանմունքներում իրենց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի մասին
- Զարմացած եմ, որ փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր. Սոս Հակոբյան
- Արա Զոհրաբյան. Մենք սա կուլ չենք տալու
- ՓՊ նախագահ. Կարծես թե մենք վերադառնում ենք 90-ական թվականներ, անթույլատրելի է
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան