Պետդուման օրենք է ընդունել դատապարտվածներին պայմանագրային զինվորական ծառայության զորակոչելու մասին
Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս քրեական անցյալ ունեցող անձանց պայմանագրով զինվորական ծառայություն անցնել։
«Նպատակահարմար է համարվում նման մոտեցում կիրառել զորահավաքի, ռազմական դրության և պատերազմի ժամանակաշրջանի համար, քրեական անցյալ ունեցող և պայմանագրով զինվորական ծառայության անցնել ցանկացող քաղաքացիների նկատմամբ»,-«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին սվում է նախագծի հիմնավորման մեջ։
Հստակեցվում է, որ նորամուծությունը չի ազդի ծանր հանցագործություններ կատարածների վրա։
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելիս պատգամավորները հավանություն են տվել նաեւ մի շարք փոփոխությունների։ Խոսքը հանցագործությունների այն տեսակների հստակեցման մասին է, որոնց դեպքում դատապարտյալները պայմանագրով չեն կարողանա ծառայության անցնել։ Նման իրավախախտումներն են.
-դիվերսիա, դիվերսիոն գործունեության խթանում և դրա համար ուսուցում.
-միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շահագործում.
-ահաբեկչական գործունեության կոչեր.
-անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, ներառյալ բռնաբարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մոբիլիզացիայից Ղազախստան փախած զինծառայողը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման
- ՌԴ Պետդումայում գնահատել են Ռուսաստանում մոբիլիզացիոն ռեզերվի ընդլայնման հնարավորությունը
- Ղազախստանի իշխանությունները հայտնել են, որ մոբիլիզացիայից հետո իրենց երկրում մնացել 100 հազար ՌԴ քաղաքացի
- Պուտինն իր կրտսեր որդու մոբիլիզացիայից վախեցած մորը պատասխանել է. «Կարիք չկա, բավական է»